ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական զինուժին պատկանող ևս մեկ ինքնաթիռ են խոցել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Լավ էլիիիի։ Չհասցրի գրեմ 2 դառավ 3 ինքնաթիռ»,– գրել է Հովհաննիսյանը։
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս երկու ինքնաթիռ: «Ուղղությունները ճշտվում են»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան