00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ջավախահայերի ոգևորությունը կարող է խնդիրներ հարուցել. Մելիքյանը` բողոքի ակցիայի մասին

© Sputnik / Aram NersesyanДжонни Меликян слушает выступление Федора Лукьянова на проекте SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 августа 2019). Еревaн
Джонни Меликян слушает выступление Федора Лукьянова на проекте SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ջավախքում տեղի ունեցած բողոքի ակցիային։
Մելիքյան. «Ջավախահայերի ոգևորությունը կարող է Վրաստանի օրենսդրական դաշտում հարուցել խնդիրներ»

Ջոնի Մելիքյանը նշում է` այն ամենը, ինչ վերջին երկու օրերին տեղի ունեցավ Ջավախքում, հիմք է տալիս մեր հայրենակիցներին զգուշացնելու հնարավոր ռիսկերի մասին։

Премьер-министр Грузии Георгий Гахария - Sputnik Արմենիա
Թբիլիսին առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել

«Վրաստանի հայ համայնքն Ադրբեջանի կողմից միշտ եղել է թիրախավորված, հետևաբար ցանկացած միջադեպ, որը տեղի է ունենում Վրաստանում, փորձում է օգտագործել ի շահ իրեն և ի վնաս մեզ, ի վնաս հայ–վրացական հարաբերությունների։ Շատ կարևոր է, որ Ջավախքից ունենք աջակցություն, կան բազմաթիվ մարդիկ, որոնք պատրաստ են մեկնել Արցախ, սակայն նրանք Վրաստանի քաղաքացիներ են, կա նաև այդ երկրի օրենսդրությունը, որն արգելում է իր հպատակներին մասնակցել օտար երկրներում ընթացող մարտական գործողություններին»,– Sputnik Արմենիային ասաց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ որդեգրել է շատ ճիշտ, չեզոք դիրքորոշում և նույնիսկ հայտարարություն է արել, որ փակում է իր տարածքը Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական կարիքների համար։ Պաշտոնական Թբիլիսիի շահերից է բխում այն, որ իր քաղաքացիները ներգրավված չլինեն ռազմական գործողություններում, որ պատերազմը չներթափանցի իր տարածք, որտեղ կան լուրջ հայկական և ադրբեջանական համայնքներ։

«Ջավախքում կա նաև ներքաղաքական էլեմենտ` տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր ժամանակների պաշտոնյաներ պայքարում են մաժորիտար մանդատների համար, հայտնի կուսակցությունները նույնպես մրցում են խորհրդարան անցնելու համար` փորձելով օգուտ քաղել նաև տարաբնույթ միջադեպերից, հետևաբար սահման կամ ճանապարհ փակելը կապում եմ նման փորձերի հետ»,– նշեց վրացագետը։

Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան

Մելիքյանի դիտարկմամբ` հայրենասիրության հողի վրա բարձրանում է ալիք, մինչդեռ Վրաստանի սահմանը համավարակի պատճառով փակ է, կան սահմանափակումներ, և ջավախահայերի ոգևորությունը կարող է օրենսդրական դաշտում հարուցել որոշ խնդիրներ, ինչից օգտվելով` ոմանք փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը` նշելով, թե վրաց իշխանությունը չի կառավարում իրավիճակը կամ ունի սխալ դիրքորոշում։ Ըստ վրացագետի` փակ սահմանների պարագայում դժվար է պատկերացնել որևէ գործընթաց, եթե այն չի փաստաթղթավորվում կամ չի համաձայնեցվում իշխանությունների հետ։

Հիշեցնենք` ջավախահայերը որոշ ժամանակով փակել էին Վրաստան–Թուրքիա ճանապարհը` արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը։ Նրանց խոսքով` Թուրքիան Ադրբեջանին այդ ճանապարհով զենք է մատակարարում։ Ջավախահայերն ասել էին` մինչև վրաց–հայկական սահմանը չբացվի ու իրենց օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարները Վրաստան չեն մտնելու։

Թբիլիսին առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել

Լրահոս
0