ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը քիչ առաջ արցախցի կինը որդի է լույս աշխարհ բերել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է բուժկենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Կինն Արցախից Հայաստան է տեղափոխվել ադրբեջանական հրետակոծության պատճառով։ Փոքրիկին Արթուր են անվանակոչել։
Ադրբեջանի արձակած արկից Իրանում 6–ամյա երեխա է վիրավորվել
«Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Սրցախ»,- նորածնի մոր` Էլլադա Կարապետյանի խոսքերը մեջբերում է բուժկենտրոնի խոսնակը:
Ի դեպ, Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Փոքրիկի հայրն այս պահին արցախյան առաջնագծում է, որդու ծնունդն ամենասպասված ու բարի լուրն էր նրա համար: