ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը նոր լուսանկարներ է հրապարակել ՀՀ զինված ուժերի կողմից Ադրբեջանի հերթական խոցված ԱԹՍ–ի։
«Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ»,–նշված է շտաբի Facebook-յան էջում։
Լուսանկարները տրամադրել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։