ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ստեփանակերտում քիչ առաջ ավարտվել է ԼՂ տարածքում վիրավորված ֆրանսիական Le Mond պարբերականի լրագրող Ալան Կավալի վիրահատությունը։ Ինչպես Ստեփանակերտի հիվանդանոցից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, շուրջ 3 ժամ տևած վիրահատությունն իրականացրել է տեղի բժիշկներից բաղկացած բրիգադը։
«Նա բազմաթիվ բեկորային վնասվածքներ էր ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում։ Առկա են որովայնի խոռոչի թափանցող բեկորային վնասվածքներ։ Կենսական կարևորության օրգանները վնասված չեն»,– հայտնել է Արցախի առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը։

Նա նաև հայտնել է, որ վիրավորի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Օհանջանյանը հայտնել է, որ ֆրանսիացի լրագրողին1 ժամից ռեանոմոբիլով կտեղափոխեն Երևան։
Վիրավորված երկրորդ ֆրանսիացի լրագրողի` Le Monde-ի թղթակից Յաղոբզադե Ռաֆայել Շարլի վիճակը կայուն է, նա կարողանում է խոսել։ Ի տարբերություն իր գործընկերոջ, Յաղոբզադե Ռաֆայել Շարլը թեթև վնասվածք էր ստացել։
Թեթև վնասվածքներ ստացած երկու հայաստանցի լրագրղների վիճակը, առողջապահության նախարարի փոխանցմամբ, նույնպես կայուն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան