00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլյան պատերազմի համեմատ` ԱԹՍ–ների խոցելիությունը շուրջ 10 անգամ ավել է. Օհանյան

© Sputnik / Asatur YesayantsБрифинг Сейрана Оганяна (1 октября 2020). Степанакерт
Брифинг Сейрана Оганяна (1 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանի խոսքով` այս պատերազմը չի կարելի համեմատել ո՛չ 2016-ի ապրիլյանի, ո՛չ էլ այս տարվա հուլիսին ընթացած տավուշյան մարտերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ի տարբերություն 2016-ին ընթացող Ապրիլյան պատերազմի` հիմա 10 անգամ ավելի է հայկական ԶՈՒ–ի կողմից հակառակորդի ԱԹՍ–ների խոցելիությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Օհանյանն այս պահին Արցախում է։ Նրա հետ Արցախում են բոլոր նախկին նախագահներն ու պաշտպանության նախարարները։

«Այս մարտական գործողություններին մասնակցում են Թուրքիայի ԱԹՍ–ները, սակայն ՀՀ ՊԲ–ն հիանալիորեն է կատարում իր գործը։ ՊԲ–ն հետևություններ է արել ԱԹՍ–ների դեմ պայքարի առնչությամբ»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` այս պատերազմը չի կարելի համեմատել ո՛չ 2016-ի ապրիլյանի, ո՛չ էլ այս տարվա հուլիսին ընթացող տավուշյան մարտերի հետ։

Հայկական զինուժը կիրառության է վերցնում առգրավված ադրբեջանական տեխնիկան - Sputnik Արմենիա
«Պադառկա են ուղարկել». հայկական զինուժը փորձարկում է ադրբեջանցիներից առգրավածը. տեսանյութ

Միակ նմանությունը, ըստ Օհանյանի, մեր զինվորի ըմբոստ ոգին է, որ բոլոր մարտական գործողությունների ժամանակ էլ կա։ Այս մարտական գործողություններն առանձնանում են, քանի որ շատ լայնածավալ են, բացի այդ, Ադրբեջանը կիրառել է իր զինամթերքում առկա ամբողջ տեխնիկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0