00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար

© Sputnik / Zara MikaСоздатель бренда масок с горными травами "Booyr" Мине Минасян (слева) дает интервью корреспонденту Sputnik Армения Жанне Погосян (25 сентября 2020). Еревaн
Создатель бренда масок с горными травами Booyr Мине Минасян (слева) дает интервью корреспонденту Sputnik Армения Жанне Погосян (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
35-ամյա Մինե Մինասյանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջին անգամ որոշեց ուժերը փորձել բիզնեսի ոլորտում, ստեղծեց «Booyr» ապրանքանիշը և նույնիսկ պատենտավորեց իր ինքնատիպ գաղափարը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Եթե Սիզիփոսը հայ լիներ,  նա ծանր քարի հետ կապված տառապանքների «մեկնարկից» առավելագույնը մեկ ամիս անց այդ տառապանքը հաճելի ժամանցի վերածելու տարբերակ կհորիներ։ Ինքներդ դատեք. կորոնավիրուսի հետ կապված՝ մայիսից երկրում դիմակ կրելու «խիստ ռեժիմ» է գործում, որն առաջին իսկ օրից հոգնեցրեց գրեթե բոլորին, իսկ արդեն հունիսին շուկայում հայտնվեցին դրանց խիստ ինքնատիպ տարբերակները, որոնք ուզում ես դնել նույնիսկ առանց պարտադրանքի։

Booyr («բույր») այսպես անվանեցին ձեռագործ դիմակների ապրանքանիշը, որի առանձնահատկությունը լեռնային խոտաբույսերի հոտի մշտական առկայությունն է։ Բամբակյա ճերմակ դիմակների վրա հատուկ փոքր գրպան է կարված, որտեղ տեղադրվում է նարդոս, նանա, ուրց, վարդ և այլ խոտաբույսերով պարկիկը։ Ու թեև 35-ամյա Մինեն մասնագիտությամբ բիզնես–մարկետոլոգ է, սա ձեռնարկատիրության նրա առաջին փորձն է։

© Sputnik / Zara MikaՄինե Մինասյան
Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար - Sputnik Արմենիա
Մինե Մինասյան

«Ընկերներս ասում են, որ կախվածություն են ձեռք բերում դիմակներից, էնքան համով ա իրանց հոտը։ Էդ էլ իմ միտքն էր, որ դիմակներ կրելը ոչ միայն տանելի, այլ նաև հաճելի լինի, ու որ ամեն դնողն իրան զգա սարի գլխին, բնության գրկում», – ասում է Մինեն։

Դիմակների սեփական շարք ստեղծելու գաղափարը Մինեի գլխում բոլորովին պատահաբար է ծագել ։  Նրա եղբայրը` Մերուժանը, Սևանա լճի մերձակա գյուղերից մեկում զգալով ուրցի կախարդական հոտը և փորձելով այն «պահպանել», պոկեց այն և դրեց դիմակի մեջ։  Եվ Մինեի մոտ անմիջապես ծնվեց գաղափարը։

«Սկզբում սկեսուրիս խնդրեցի փորձնական դիմակներ կարի, ու մենք սկսեցինք փորձարկումներ անել։ Կտորն էինք փոխում, ռետիե կապերը, հետո գրպանիկի տեղն էինք որոշում։ Առաջին անգամ էդ գրպանիկում թեյի փաթեթիկ եմ դրել, որ հասկանամ` հոտը գալիս ա, թե չէ», – ծիծաղելով պատմում է Մինեն։

Այդ օրվանից ընտանիքում (Մինեն ամուսնացած է և ունի երկու որդի) հանգստյան օրերը բազմոցին պառկելուց վերածվեցին սարեր և քաղաքից դուրս ակտիվ այցելությունների։ Մինեն փորձում էր հաճելի հոտերով խոտաբույսեր գտնել։

«Մի անգամ Արա լեռան վրա էինք, ու ես ամուսնուս ասացի` հենց էս հոտն եմ ուզում դիմակներից գա։ Ուրեմն էդ սարի գլխին լիքը ծաղիկներ ու խոտեր կային, համ էլ հողի հոտն էր խառնվել, ու շատ անուշ բուրմունք էր տարածվում։ Մենք տարբեր բույսեր քաղեցինք, բերեցինք տուն, չորացրինք, բայց հոտը հեչ լավը չստացվեց։ Շատ էի ափսոսում, բայց ինչ արած։ Էդ օրվանից որոշեցի հոտերը չխառնել, ու հիմա փաթեթներում միայն առանձին բույսեր են», – պատմում է Մինեն։

Սկզբում Մինեն դիմակները նվիրում էր ընկերներին և ծանոթներին` նպատակ ունենալով կարծիքներ լսել և առաջ մղել ապրանքանիշը։ Ոմանք կատակում էին` «խոտի գործ ես անում», իսկ Մինեն ասում էր. «Եթե խոտ վաճառեի, ավելի շատ փող կաշխատեի»։

© Sputnik / Zara MikaBooyr բրենդի հիմնադիր Մինե Մինասյանը պատմում է բուրավետ դիմակների առանձնահատկությունների մասին։
Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար - Sputnik Արմենիա
Booyr բրենդի հիմնադիր Մինե Մինասյանը պատմում է բուրավետ դիմակների առանձնահատկությունների մասին։

Ու թեև Մինեն իր բիզնեսը սկսել է համավարակի օրերին,  միայն այս ժամանակահատվածի վրա խաղադրույք անել չի ուզում։

«Դեռ մենակ առօրյա դիմակներ ենք կարում, բայց արդեն միտք կա քնելու ու/կամ յոգայի համար դիմակներ կարել (յոգայում կա հատուկ դիրք` շավասանա, որի ժամանակ մարդիկ դիմակ են կրում)։ Բրենդը հաստատ որոշել եմ թողնել և զարգացնել, անգամ եթե դիմակների կարիք այլևս չլինի՝ ուրիշ բան կմտածենք», – ասում է աղջիկը։

Այսօր Booyr–ի դիմակները հիմնականում Մինեյի սկեսուրն է շարունակում կարել, բայց վերջերս ապրանքանիշը սկսել է համագործակցել Homeland Development Initiative Foundation հիմնադրամի հետ, որը աշխատատեղեր է ստեղծում սահմանամերձ գյուղի կանանց համար։ Մինեին արդեն կօգնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակչուհիները։ «Մեկը տանն ա կարում, մնացածը՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու», – ասում է գործարար կինը։

Ինքնատիպ դիմակների գաղափարը նույնիսկ պատենտավորվել է։ Մինեն պատմում է, որ աշխարհում նման նախադեպ չկա, միայն Ռուսաստանում են բույրով դիմակներ կարում, բայց այլ բուժիչ խոտաբույսերով։

Մինասյանը հույս ունի, որ իր գաղափարը դուրս կգա Հայաստանի սահմաններից և խոտաբույսերով ձեռագործ դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններում։

Լրահոս
0