00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին

© Sputnik / Nana MartirosyanПопавший под обстрел гражданский автобус около города Варденис Гегаркуникской области (29 сентября 2020). Армения
Попавший под обстрел гражданский автобус около города Варденис Гегаркуникской области (29 сентября 2020). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Վարդենիսի գյուղեր, որոնք Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի տակ էին հայտնվել, ու խոսել են տեղացիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Վարդենիս քաղաքի մոտակա գյուղերում սկսվել է, այսպես կոչված, «կարտոֆիլի շրջանը»։ Բայց դաշտերում դեռ տրակտորներ ու հողագործներ չկան։ Պատճառը ադրբեջանական ԶՈւ-ի հրետակոծությունն է ու ԱԹՍ-ների հարվածները։

Ուղևորվում ենք Վարդենիս։ Հանդիպակաց եկող մեքենաների հոսք ենք տեսնում։ Մեկում միայն վարորդն է ու բազում ներքնակներ, մյուսում՝ միայն երեխաներ, երրորդում ընտանիք է։ Մենք բավականին երկար ժամանակ մենակ ենք Վարդենիս տանող ճանապարհին։ Հանկարծակ սպիտակ ավտոմեքենա է հայտնվում, վարորդը կանգնեցնում է մեզ ու զգուշացնում, որ ամենուր անօդաչու թռչող սարքեր են, և Վարդենիս գնալը վտանգավոր է։ Իմանալով, որ լրագրողներ ենք, խնդրում է անջատել հեռախոսները, քանի որ դրանց պատճառով իբր թե ԱԹՍ-ները հեշտությամբ գտնում են թիրախն ու կրակ են բացում։

-Իսկ դու ինչի՞ համար ես գնում։

-Մեքենաս մեծ է, հնարավոր է՝ մարդիկ օգնության կարիք ունեն, կարող է՝ պետք է ինչ-որ մեկին տեղափոխել կամ էլի ինչ-որ բան։ 

© Sputnik / Karen AvetisyanՎարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին - Sputnik Արմենիա
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը

Նա մեզ ցույց է տալիս Գեղամասարի ճանապարհն ու անհետանում է։ Գյուղ ենք մտնում ու նկատում ենք, որ փողոցում մարդ չկա, իսկ մեքենաները հենց մայրուղու վրա են կայանված, որ անհրաժեշտության դեպքում արագ հեռանան։ Հասնում ենք գյուղի խորքն ու տղամարդկանց մի խումբ ենք տեսնում։ Նրանք ինչ-որ բան են բուռն քննարկում ու անընդհատ միմյանցից հեռանալու կոչեր են անում։ Վտանգավոր է խմբով կանգնել։ Ոմանք գյուղից հանել են կանանց ու երեխաներին, ոմանք էլ պահանջել են, որ փողոց դուրս չգան, քանի դեռ իրավիճակն անհանգիստ է։ 

Տղամարդիկ հաճույքով տեղեկացնում են, որ հայկական ՀՕՊ-ը մեկը մյուսի հետևից ոչնչացնում են ԱԹՍ-ներին, բայց իրենք էլ հենց այնպես նստած չեն ու արդեն հասցրել են կամավոր գրվել։

© Sputnik / Karen AvetisyanԳեղամասար տանող ճանապարհը
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին - Sputnik Արմենիա
Գեղամասար տանող ճանապարհը

-Մենք փախչելու տեղ չունենք, մենք ամուր կանգնած ենք թիկունքում ու պաշտպանում ենք մեր զինվորներին, իսկ երբ ժամանակը գա՝ բոլորս միտ մարդու պես առաջնագիծ կգնանք ու կպաշտպանենք մեր կանանց ու երեխաներին, - ասում է տեղացիներից մեկն ու ցույց է տալիս ուր գնալ, որ խոցված ԱԹՍ-ի տեղը գտնենք։

© Sputnik / Nana MartirosyanՈչխարների հոտ Նորակերտում
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին - Sputnik Արմենիա
Ոչխարների հոտ Նորակերտում

Նորակերտ գյուղ ենք մտնում։ Ճանապարհին հանդիպում ենք մի կնոջ, որը փորձում է ճանապարհից դուրս քշել ոչխարների հոտը։ Կանգնում ու սկսում են հարցեր տալ խոցված անօդաչուների մասին։ Պարզվում է, որ դրանցից մեկը՝ արդեն խոցված, նրա տան մոտով է թռել ու ընկել մոտակա դաշտում՝ ձագարաձև մեծ փոս առաջացնելով։ Մինչ կինը պատմում է, մեզ է մոտենում նրա որդին՝ Լեռնիկը ու առաջարկում է ուղեկցել դեպքի վայր։ Լեռնիկը պատմում է, որ արդեն երկու օր է պարբերաբար կրակոցներ են հնչում, բայց առաջին անգամ է ԱԹՍ հայտնվում։ Տղամարդիկ դրանից չեն վախեցել, բայց կանայք ու երեխաները լուրջ սթրես են տարել, ոմանք նախընտրել են տանը մնալ։

© Sputnik / Karen AvetisyanՆորակերտի բնակիչ Լեռնիկը
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին - Sputnik Արմենիա
Նորակերտի բնակիչ Լեռնիկը

- Մենք ոչնչից չենք վախենում, մեր տները հիմնովին են կառուցված, նկուղները կարող են ապաստան դառնալ։ Պահածոները կհանենք ու դրանց փոխարեն անկողին կփռենք։ Բայց դա մորս ու հորս համար, իսկ ես կռվել եմ ուզում, -ասում է Լեռնիկը։

Նա ընտանիքի միակ զավակն է։ Մայրը վախենում է նրան կորցնելուց, բայց տղան արդեն հասցրել է կամավոր գրվել, ու կինը ստիպված համակերպվել է։ Լեռնիկն ընդամենը 22 տարեկան է, ամուսնացած չէ ու սիրած աղջիկ էլ դեռ չունի։ Ասում է՝ պատերազմից հետո ընտանիք կկազմի, իսկ այժմ կպաշտպանի բոլոր մայրերին, կանանց ու երեխաներին։ Հետո մի պահ լռում է ու կարճ դադարից հետո ասում, որ հարևան Մեծ Մասրիկում արդեն մահացած կա՝ 25-ամյա պայմանագրային զինծառայող։

- Հերոս է, բա ոնց։ Ոչինչ, սա վերջին պատերազմն է, - ասում է Լեռնիկը՝ ճանապարհելով մեզ։

© Sputnik / Nana MartirosyanԿանայք Մեծ Մասրիկ գյուղում
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին - Sputnik Արմենիա
Կանայք Մեծ Մասրիկ գյուղում

Մեծ Մասրիկում հանդիպում ենք երեք կանանց ու երեխայի։ Փողոցները մարդաշատ են։ ԱԹՍ-ներն այստեղ չեն հասել, բայց լսվել են կրակոցների ու պայթյունների ձայները։ Կանանցից մեկն աշխատում է Սոթք գյուղում ու տեսել է՝ ինչպես է այնտեղ պայթել ավտոբուսը։ Նա արագ հավաքվել ու տուն է եկել՝ համոզվելու, որ ընտանիքի հետ ամեն ինչ լավ է։ Նրան մի տարեց կին է ընդհատում.

- Իսկ դուք ո՞ւր եք գնում։ Այնտեղ տզզիկներ են թռչում։ Ախր շատ երիտասարդ եք, - ախուվիշ է անում տատիկը։

-Ամեն ինչ լավ կլինի, - պատասխանում ենք։

- Ամեն ինչ առանց դրա էլ լավ է, ցավդ տանեմ։ Մեր քաջերը սարեր շուռ կտան ու թշնամուն գրողի ծոցը կուղարկեն, - ասում է տատն ու օրհնում մեր ճանապարհը։

Սոթք մտնելու համար ստիպված ենք բանակցել ոստիկանների հետ։ Այնտեղ ինտենսիվ գնդակոծություններ են եղել, ու քաղաքացիական անձանց մուտքն ապահով չէ։ Վերջապես հաջողվում է համոզել, ու նրանք խնդրում են զգույշ լինել։

© Sputnik / Petros LagesyanՍոթք-Քարվաճառ ճանապարհը
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին - Sputnik Արմենիա
Սոթք-Քարվաճառ ճանապարհը

- Դեռ մեկ ժամ առաջ ակտիվորեն կրակում էին ու ԱԹՍ-ներ էին թռչում։ Տեղացիներին մոտ եղեք։ Նրանք գիտեն՝ ինչ անել։

Րոպեներ անց ինքներս ենք համոզվում դրանում։ Գյուղում ոչ ոք չկա։ Բոլոր կանայք ու երեխաները տներում նստած են, իսկ տղամարդիկ հերթափոխով (10 հոգանոց խմբերով) հերթապահում են ու իրադարձությունների զարգացման տարբերակներ են քննարկում։

© Sputnik / Karen AvetisyanՏղամարդիկ Սոթք գյուղում
«Մենք դրանց ցույց կտանք». Վարդենիսի գյուղերում պատրաստ են պատերազմին - Sputnik Արմենիա
Տղամարդիկ Սոթք գյուղում

-Մենք պատերազմից չենք վախենում, մեզ համար տարբերություն չկա՝ առաջնագծում կռվել, թե այստեղ։ Թշնամիները կռվել չեն սովորել։ Նրանց արկերը չեն պայթում, կրակել չգիտեն, իսկ մենք դրանց հերն անիծել ենք ու ցույց ենք տվել՝ ինչը ինչից հետո է։ Այս անգամ էլ ցույց կտանք։

Խնդրում ենք լուսանկարել նրանց որպես հուշ։ Տղամարդիկ հաճույքով համաձայնվում են, բայց մի խնդրանքով՝ բոլորը թող ժպտան, որ լուսանկարն ուրախ ստացվի։ Ռազմաճակատից կվերադառնան, կմեծացնեն այն ու ամենաերևացող տեղից կկախեն՝ ի նշան կյանքի ու հաղթանակի։

© Sputnik / Karen AvetisyanԳեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղը
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղը - Sputnik Արմենիա
1/8
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղը
© Sputnik / Karen AvetisyanՎարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը - Sputnik Արմենիա
2/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
© Sputnik / Karen AvetisyanՎարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը - Sputnik Արմենիա
3/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
© Sputnik / Karen AvetisyanՎարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը - Sputnik Արմենիա
4/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
© Sputnik / Karen AvetisyanՎարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը - Sputnik Արմենիա
5/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
© Sputnik / Karen AvetisyanՆորակերտի բնակիչ Լեռնիկը ԱԹՍ-ի ընկած տեղում
Նորակերտի բնակիչ Լեռնիկը ԱԹՍ-ի ընկած տեղում - Sputnik Արմենիա
6/8
Նորակերտի բնակիչ Լեռնիկը ԱԹՍ-ի ընկած տեղում
© Sputnik / Karen AvetisyanՆորակերտի բնակիչ Մասիսը ԱԹՍ-ի ընկած տեղում
Նորակերտի բնակիչ Մասիսը ԱԹՍ-ի ընկած տեղում - Sputnik Արմենիա
7/8
Նորակերտի բնակիչ Մասիսը ԱԹՍ-ի ընկած տեղում
© Sputnik / Karen AvetisyanՆորակերտի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու վայրը
Նորակերտի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու վայրը - Sputnik Արմենիա
8/8
Նորակերտի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու վայրը
1/8
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղը
2/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
3/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
4/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
5/8
Վարդենիսի մոտակայքում գնդակոծված ավտոբուսը
6/8
Նորակերտի բնակիչ Լեռնիկը ԱԹՍ-ի ընկած տեղում
7/8
Նորակերտի բնակիչ Մասիսը ԱԹՍ-ի ընկած տեղում
8/8
Նորակերտի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու վայրը
Լրահոս
0