ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր թոշակառուներ իրենց այս ամսվա թոշակը կփոխանցեն հայոց բանակին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Կենտրոն վարչական ղեկավար Ավետ Պողոսյանը։
«Էն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալայան աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին: Ես ձեր ցավը տանեմ, սիրելիներս»,–գրել է Պողոսյանը։
Նշենք, որ Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Հայաստանում ոչ միայն կամավորների մեծ խմբեր են հավաքվում ճակատ գնալու համար, այլև մեծ քանակությամբ մթերք ու դեղորայք է հավաքվում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան