ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանը պատրաստ է դա անել ազգային շահերն ու սեփական անվտանգությունը վնասելու հաշվին։
Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե պատրա՞ստ է Հայաստանը վերանայել Երևան–Մոսկվա-Բաքու գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության հարցը։
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ այնքան էլ տեղին չէ այս մասին խոսել։
«Ես արդեն առիթ ունեցել եմ ասել, որ բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ ու պայմաններ։ Հայաստանը միշտ է պատրաստ եղել գործընթացի խաղաղ կարգավորմանը»,–ասել է Փաշինյանը։
«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։
Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։
Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել