ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի կողմից գիշերն իրականացված բոլոր հարձակումները ձախողվել են, և ադրբեջանական կողմն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ադրբեջանական բանակը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը։ Մենք շարունակում ենք մեզ նետված մարտահրավերին դիմագրավել, սակայն Արցախն ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ խաղաղության կողմնակից է։ Արցախյան հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` նախահարձակ լինելու պահից հետո Ադրբեջանին ընդամենը մի քանի ժամ է հաջողվել հաջողություններ գրանցել։ Իսկ այս պահի դրությամբ ՊԲ ԶՈՒ–ն ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի ագրեսիան` մեկ անգամ ևս հաստատելով գաղափարը, որ Արցախի ՊԲ–ն տարածաշրջանում կայունության երաշխավորն է։
«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։
Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։
Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել