«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։
«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:
Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։
Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։