ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Twitter–ի իր միկրոբլոգում նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Շառլ Միշելը։
«Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության գոտում բախումների մասին լուրերը մտահոգիչ են։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն` հետագա էսկալացիան կանխելու համար։ Առանց նախապայմանների բանակցային սեղանի շուրջ անհապաղ վերադառնալը ստեղծված իրավիճակից միակ ելքն է»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: