ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել ու անդրադարձել Արցախում ընթացող մարտերին։ Նա իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորին։ «Ուժ և կորով, միասնյություն, հաղթելու ենք»,–ծիծաղող զինծառայողներով նկարի վրա գրել է Վարդան Մինասյանը։
Արցախում ընթացող ռազմական գործողություններին Instagram-ի իր էջում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։ Ֆուտբոլիստը թեժ կետերում գտնվողներին իր աջակցությունը հայտնել էԱրցախի հանրապետության դրոշը հրապարակելով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիարվոր ունի։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Նախնիներս Ղարաբաղից են»․ Արոնյանն արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին