ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր միկրոբլոգում մի քանի գրառում է կատարել` ներկայացնելով ադրբեջանական ագրեսիան և կոչ անելով միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ–ին, անհապաղ միջամտել այս հարցին։
«Արցախի հայերը հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք այն քաջարի տղամարդկանց ու կանանց համար, որոնք հիմա իրենց կյանքն են վտանգում Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Լուրերն ապակողմնորոշող են, և դրանք «բախումներ» չեն»,– գրել է Քարդաշյանը։
We need international observers to investigate & call for international political and diplomatic measures to prevent unnecessary escalation & tragedy. Please use: https://t.co/9TsRNdd7Gy to call on the White House & Congress Azerbaijan's attack on #Artsakh,
— Kim Kardashian West (@KimKardashian) September 27, 2020
Հաջորդ թվիթում հայազգի աստղը նշել է, որ Հայաստանը չսանձազերծված հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհ է դարձել։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանն արգելափակում է սոցիալական ցանցերը, բացառությունը պատերազմի քարոզչությունն է։
«Մեզ միջազգային դիտորդներ են պետք, որպեսզի ուսումնասիրեն և միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ կիրառելու կոչ անեն`անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»,– գրել է Քարդաշյանը։
Նա Սպիտակ տան ու Կոնգրեսի ուշադրությունը հրավիրել է Արցախում Ադրբեջանի հարձակման վրա։
«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ցանկացած հարձակողական ուժի կիրառում, դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք Թուրքիային դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,– գրել է Քարդաշյանը։
Call upon Baku to cease all offensive uses of force, cut off all US military aid to #Azerbaijan being used against Armenians & warn #Turkey to stop sending arms & fighters to Baku 🙏🏼🇦🇲✊🏼
— Kim Kardashian West (@KimKardashian) September 27, 2020
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ։
Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ