ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին
«Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Մարտերը շարունակվում են:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Հակառակորդի կրակոցների հետևանքով մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։