ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ինտենսիվ շփումներ է վարում, որպեսզի կողմերը դադարեցնեն կրակը և իրավիճակը կայունացնելու համար բանակցություններ սկսեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ