ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։
«Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունն անպարտելի ուժ է։ Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ»,–նշված է սրբազանի Facebook սոցցանցի էջում։
Նա կոչ է արել աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։
Սրբազանը նաև գրել է, որ պետք է ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Մի տարածեք ոչ պաշտոնական տեղեկություններ. ՊՆ–ն դիմել է ԶԼՄ–ներին և քաղաքացիներին