ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Լարվածությունը հայ–ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկյանքով է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ, սակայն հիմնական հարձակումն Արցախի հանրապետության ուղղությամբ է։
Հովհաննիսյանի խոսքով, այսօր ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ավիառումբեր, թռչող սարքեր, ուղղաթիռեր և այլն։
«Մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա, ճիշտ չի լինի»,– նշեց Հովհաննիսյանը` հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող։
Ըստ առկա տեղեկությունների` բացառությամբ մեկ– երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների` մնացած բոլոր միջոցներն Ադրբեջանը կիրառել է, գործի է դրել նաև բանակային օդուժը` կիրառելով նաև ավիառումբեր, թռչող սարքեր, ուղղաթիռներ և այլն։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։