ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով կան զոհեր։ Լուրը հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի լայնածավալ հարձակումն Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: