Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վիրավորների լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչներ են, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերում հիվանդանոցներում։
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն»,– լուսանկարներին կից հիշեցնում են ՄԻՊ գրասենյակից։
Ավելի վաղ հրապարակել էինք Արցախի ՄԻՊ–ի ունեցած տեղեկությունները, ըստ որոնց` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր, նրանց թվում կան երեխաներ և կանայք։
Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծության ու ԱԹՍ-ների հարվածի թիրախում են հայտնվել նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին:
Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը
Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի