Ադրբեջանական զինուժը հերթական կորուստներներն է կրել։ Տեսանյութը Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները»,–գրել է նա։ Տեսանյութում երևում է, թե ՀՀ ԶՈւ–ն ինչպես է ոչնչացնում ադրբեջանական զրահատեխնիկան և զինվորական բեռնատարները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիարվոր ունի։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը թքել է բոլոր միջազգային կոնվենցիաների վրա. Զոհրաբյան