ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմների Sputnik. Ադրբեջանցիները փորձում են ապատեղեկատվություն տարածել և խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում՝ ամերիկյան հեռախոսահամարից կեղծ հաղորդագրություններ ուղարկելով: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը և հրապարակել այն հեռախոսահամարը, որի միջոցով ադրբեջանական կողմը իրականացնում է հերթական սադրանքը:
«Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին