ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան մանակցել է «Էքստրասենսների մարտ» շոուին։ Էքստրասենսները հանգամանորեն նկարագրել են նրա հոգեվիճակն ու կանխատեսել, թե ինչ է նրան սպասում ընկերոջ` Դավայի (պարող, բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյան) հետ հարաբերություններում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ վերջին ժամանակաշրջանում Բուզովան ու Դավան հաճախ են վիճում և չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։
Ինչպես հայտնում է «ՍտարԽիտը», էստոնացի էքստրասենս Անտոնինա Կերսնան, առանց Օլգայի դեմքը տեսնելու, ասել է, որ նա երբեք երեխաներ չի ունեցել և աբորտներ չի արել։ Էքստրասենսը չի սխալվել։
«Ձիու առողջություն ունի», – վստահեցրել է Կերսնան։
Էքստրասենս Մաքսիմ Ֆյոդորովն էլ նշել է, որ իր առջև նստածը նյարդային է և փոքր–ինչ հիստերիկ։
«Անձնական երջանկություն չկա, որոշակի հարաբերությունների ուրվագծեր կան։ Հոգու մտերմությունն անհնար է։ Դու կա՛մ չես վստահում, կա՛մ վախենում ես։ Ներսում դատարկություն է», – ավելացրել է նա։
Նրա խոսքով` Բուզովան այդ դատարկությունը ժամանակավորապես մոռացության տալու համար ստիպված լրացնում է ինչով պատահի` արցունքներ, ալկոհոլ։
Սակայն այդ խոսքերը զայրացրել են երգչուհուն։ Նա սկսել է վստահեցնել, որ կարող է միայն մեկ բաժակ գինի խմել ոստրե ուտելիս, այն էլ` ընկերոջ հետ։
Իսկ ահա Մաքսիմ Ռապոպորտը հայտնել է, որ իր դիմաց նստած կինը հոգեկան ապրումներ ու ցավ ունի, նրա սրտին վերք կա։ Ըստ նրա` կնոջը դավաճանել են, բավականին տգեղ են վարվել նրա հետ։
Օլգան խոստովանել է, որ էքստրասենսը նկարագրել է Դմիտրի Տարասովի հետ բաժանվելուց հետո նրա վիճակը։
Ռապոպորտը «գաղտնազերծել» է նաև հեռուստահաղորդավարուհու ներկայիս սիրավեպի որոշ մանրամասները։ Նա ասել է, որ այդ հարաբերությունների վրա խաչ է տեսնում։
«Սա սեր չէ։ Մեկին մյուսով է փոխել։ Ելքը նույնը կլինի` դարձյալ արցունքներ, հիստերիկա։ Նրան օգտագործում են։ Նա չափազանց բաց է և դյուրահավատ։ Ձեր հարաբերությունները ոչ մի բանի չեն տանի», – հավելել է Ռապոպորտը։
Հիշեցնենք, որ 34-ամյա Բուզովան ու 27-ամյա Դավիթը վերջին մեկ տարում պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում իրենց ռոմանտիկ կյանքից։ Նրանց բաժանման մասին սկսեցին խոսել, երբ երգչուհին Instagram-ի իր էջից հեռացրեց սիրեցյալի հետ լուսանկարները։
Արյունը ջուր չի դառնա. ռուս երգչուհին խոստովանել է հայկական արմատների մասին