ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը որոշակիորեն կանխատեսելի էր սեզոնային առումով և նաև սահմանափակումների վերացման հետևանքով։ Այսօր կայացած ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Նրա խոսքով՝ հիմա բազմամարդ հարսանիքներ, սգո արարողություններ են անցկացվում։ Հակահամաճարակային կանոնները հավուր պատշաճի չեն պահպանվում, ինչն էլ վարակակիրների թվի ավելացման է բերում։
Վերջերս էլ կորոնավիրուսով վարակման դեպք էր գրանցվել տուրի ընթացքում. Տաթևի վանք ուղևորության ընթացքում զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները վարակվել էին, հետո էլ վարակի փոխանցման աղբյուր դարձել։
Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ
«Նրանցից մեկը գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակել էր։ Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում»,- նշեց Լուսինե Պարոնյանը՝ հավելելով, որ բոլոր կոնտակտավորներն ինքնամեկուսացված են։
Նա քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորեց զգոն ու պատասխանատու լինել։