ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել մի շարք ԲԿ–ների տնօրեններ, տեղակալներ, ինչպես նաև փոխնախարարներ։
Մասնավորապես, վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցը, «Թոքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Վարդան Ավագյանը, «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը, «Արմենիա» հանրապետական ԲԿ տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը, «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» տնօրեն Հովիկ Բալյանը։
Բացի այդ, պարգևատրվել են նաև Արտաշատի, Կապանի, Վանաձորի, Գյումրու, Վեդու, Դիլիջանի, Սպիտակի, Մարտունու ԲԿ-ների տնօրենները։ Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նույնպես պարգևատրվել է։
Քանի՞ պացիենտի է սպասարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերջին 6 ամսում
Պարգևատրվել են նաև առողջապահության բոլոր փոխնախարարները և գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը բաց նամակ էր հրապարակել ուղղված Հայաստանի նախագահին և վարչապետին` ասելով, որ սեպտեմբերի 21-ին Անկախության օրը պարգևատրված բժիշկների ցանկում այդպես էլ «Նորքի» որևէ բժիշկ չի եղել։
«Սիրելի՛ քաղաքացիներ, օգնեք մեզ, խնդրում եմ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն