ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Դենգե տենդով հիվանդացած մարդկանց մոտ կարող է իմունիտետ ձևավորվել COVID-19-ի դեմ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ասված է Դյուկ ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Միգել Նիկոլելիսի դեռևս չհրապարակված հետազոտության մեջ։
Գիտնականը հետազոտություն է անցկացրել Բրազիլիայում և պարզել, որ այն տարածաշրջաններում, որտեղ վերջին տարիներին գրանցվել են դենգե տենդի բռնկումներ, կորոնավիրուսը շատ ավելի դանդաղ է տարածվում:
Նիկոլելիսը նշում է, որ եթե իր ենթադրությունը հաստատվի, ապա մարդիկ կկարողանան պաշտպանվել կորոնավիրուսից` պատվաստվելով դենգե տենդի դեմ:
Գիտնականի խոսքով՝ արդյունքները հատկապես հետաքրքիր են, քանի որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ դենգե տենդի հակամարմիններ ունեցող մարդկանց մոտ COVID-19-ի հակամարմինների հետազոտությունը դրական արդյունք է տալիս, նույնիսկ, եթե նրանք երբեք չեն վարակվել այդ վիրուսով:
«Սա նշանակում է, որ իմունոլոգիական փոխազդեցություն կա երկու վիրուսների միջև։ Դժվար էր նման բան ակնկալել, քանի որ այդ երկու վիրուսները պատկանում են բոլորովին տարբեր խմբերի», - ասել է Նիկոլելիսը: Նա հավելել է, որ դեռևս հետազոտություններ են անհրաժեշտ, որպեսզի այդ կապը ապացուցվի։
Գիտնականները պարզել են շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառը
Համաշխարհային վիճակագրության Worldometer-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ աշխարհում COVID-19 վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 31,4 մլն-ը: համաճարակի զոհ է դարձել արդեն ավելի քան 969 հազար մարդ:
Ինչպես ժամանակին ախտորոշել թոքերի քաղցկեղը. բժիշկները «ոչ ստանդարտ» ախտանշան են գտել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։