ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ռուսական փոփ-աստղ Ալլա Պուգաչովային քննադատել են մի տեսանյութի համար, որը շատերը «տարօրինակ» են համարել։ Տեսահոլովակը Instagram-ի իր էջում տեղադրել է նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
Նրանք արդեն 7 տարեկան են. Գալկինը երկվորյակների ծննդյան օրվա տեսանյութն է հրապարակել
Տեսանյութում Ալլա Բորիսովնան պարզապես նայում է տեսախցիկին և մի քիչ սեթևեթում է։ Այդ ամենը տեղի է ունենում ավտոմեքենայում Enigma-ի «Return to Innocence» երգի ներքո, ավելի ճիշտ ՝ այն հատվածի, որտեղ երգում է «սեր, զգացմունք, նվիրվածություն»:
Շատ բաժանորդների տեսահոլովակը դուր է եկել, սակայն քիչ չեն նաև բացասական մեկնաբանություն գրողները։
«Տարօրինակ տեսանյութ», «Ինչքան էլ երիտասարդացնի իրեն, միևնույն է`երևում է այնքան, որքան իր կենսաբանական տարիքն է»։ «Նույնիսկ մի քիչ տհաճ է», «Ոնց որ անբնական տիկնիկ լինի, կներեք»,— գրել են նրանք։
Զույգի երկրպագուներին հիացրել է այն փաստը, որ Մաքսիմը չի դադարում կնոջով հիանալ։
«Նա շատ գեղեցիկ է իր տարիքի համեմատ, որն ի դեպ, չի թաքցնում։ Տա Աստված ես էլ նման տեսք ունենամ այդ տարիքում։ Մաքսիմ, Ալլա, երջանիկ եղեք», - գրել է oksana-ն ։ 3242.
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հերթական լուրեր էին շրջանառվում աստղային զույգի ամուսնալուծության մասին: Ի պատասխան Գալկինը Պուգաչովայի հետ համատեղ լուսանկարը տեղադրել է սոցցանցում եւ գրել. «Շատ կսպասեք, բամբասկոտներ»։
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը ամուսնացել են 2011-ից: Ամուսինները դաստիարակում են երկվորյակ երեխաների ՝ Լիզային և Հարրիին ։ Հեռուստահաղորդավարի համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար`հինգերորդը: