ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` այսօր` սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-20:00–ը կդադարեցվի Երևանի հետևյալ հասցեների ջրամատակարարումը.
Էրեբունի վարչական շրջանի Արցախի և Երկաթուղայինների 1-ից մինչև 7 փողոցներն ամբողջությամբ,
Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 127/10-ից մինչև 127/30, Բագրատունյաց 70/4-ից մինչև 70/19, Արտաշատի խճուղի 1, 3, 5, 7, 9 համարների, «Մաքուր Երկաթ», «Նաիրիտ» գործարանների և ՋԷԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Երևանի Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածներում 24–ժամյա ջրամատակարարման հարցը լուծվում է