00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցМедицинский работник демонстрирует вакцину против COVID-19
Медицинский работник демонстрирует вакцину против COVID-19  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ստուտնիկ V»-ն չի նախատեսվում զանգվածային կարգով արտասահման մատակարարել։ Տեղեկությունը հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։ Միաժամանակ, Ռուսաստանը պատրաստ է այլ երկրներին փոխանցել դեղամիջոցի արտադրության տեխնոլոգիան։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Լև Ռիժկով․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի հաշվարկների համաձայն՝ միայն Ռուսաստանի բնակչությունը պատվաստելու համար 9-ից 12 ամիս է հարկավոր։

Нубар Афеян - Sputnik Արմենիա
Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

«Գամալեայի ինստիտուտի տարածքում գործող ձեռնարկությունը երեք հերթափոխով է աշխատում, սակայն չի կարող նույնիսկ մոտենալ այն ծավալին, որն անհրաժեշտ է մեր երկրի (Ռուսաստանի, – խմբ․) բնակչությանը պատվաստելու համար», - նշել է Գինցբուրգը,-Այս պահին տեխնոլոգիաների տրանսֆերն իրականացվում է առնվազն երեք-չորս արտադրական հարթակում։ Հուսամ՝ նոյեմբերին այդ հարթակներում հինգ-վեց միլիոն չափաբաժին կարտադրվի։ Դա թույլ կտա 9-12 ամիսների ընթացքում պատվաստել բնակչության 70-80 տոկոսին, ինչը թույլ կտա պոպուլյացիոն մակարդակով դադարեցնել այդ հարուցիչի շրջանառությունը»։

Գիտաշխատողի խոսքով՝ պատվաստանյութի արտադրության համար հարկավոր են հատուկ տեխնոլոգիաներ, որոնցով արտադրվում են քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ օգտագործվող մոնոկլոնալ նյութեր (հակամարմիններ)։ Այդպիսի հարթակներ կան տարբեր երկրներում, բայց ոչ նախկին խորհրդային հանրապետություններում։

Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը

«Մենք հնարավորություն կգտնենք նրանց տարբեր պայմաններով օգնելու համար։ Բայց օգնելու։ Մեր սեփական բնակչության հավասար նաև մեր մոտակա հարևաններին կպաշտպանենք», - պարզաբանեց մասնագետը, - Չեմ համարձակվում պետական մակարդակով խոսել, բայց իմ մակարդակով անընդհատ խոսակցություններ, դիմումներ ու քննարկումներ կան մեր հանրապետություններից (նախկին ԽՍՀՄ,- խմբ.) շատերի հետ հնարավոր փոխներգործության վերաբերյալ», - ասել է Գինցբուրգը։

Брифинг, посвященный первой в мире зарегистрированной вакцине от COVID-19 - Sputnik Արմենիա
Ինչքան ժամանակ է Covid-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում մարդուն

Զանգվածային կերպով կենդանի պատվաստանյութ չեն ներմուծելու, բայց կարող են արտադրություն սկսել այն երկրներում, որտեղ համապատասխան պրոֆիլի խոշոր ձեռնարկություններ կան։ Օրինակ` Հնդկաստանում։

Գինցբուրգի խոսքով՝ Ռուսատանի տարածքում գտնվող այլ երկրների քաղաքացիները կարող են մասնակցել ռուսական պատվաստանյութի փորձարկումներին։

«Որքանով գիտեմ` մեր լաբորատորիայում սահմանափակումներ չկան,- Sputnik-ի հետ զրույցում ասել է Գինցբուրգը, - Մեր օրենսդրությունում խտրականության ոչ մի պահ չկա»։

The Lancet-ը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության արդյունքը

Այսօր COVID-19-ի դեմ Գամալեայի ինստիտուտի մշակած «Սպուտնիկ V» փորձնական պատվաստանյութ են ստացել ռուսաստանյան բոլոր շրջանները։

Բացի այդ, 2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՌԴ առողջապահության նախարարությունը թույլ է տվել կլինիկական փորձարկումների ենթարկել ՌԳԱ Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի ստեղծած պատվաստանյութը։

Լրահոս
0