ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է անցումներում տեղադրել 674 հատ էներգախնայող LED լամպեր:
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ միաժամանակ շարունակվում է Երևանի վարչական շրջանների լուսավորության ապահովումը։
Էներգախնայող լամպերով արդեն ամբողջությամբ լուսավորվել են Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Աջափնյակի Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:
Արդիականացվում է նաև երևանյան արձանների գեղարվեստական ձևավորմամբ լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:
Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են