ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահի խորհրդական, Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը կորոնավիրուսով է վարակվել։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։ Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Բաբայանը բոլորին առողջություն է մաղթել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 115-ով և հասել 47 667-ի
Նշենք, որ սեպտեմբերի 22-ի տվյալներով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 379–ի, 325-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 52 մարդ, մեկուսացվածների թիվը 92 է։ Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Մինչ այսօր կատարվել է 13 676 փորձանմուշի հետազոտություն: