ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները և ուսանողները կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում։ Հավաքվածները պահանջում են համալսարանի գիտական խորհրդի կողմից ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանին նշանակել իր պաշտոնում։ Ինքը Գալոյանը ակցիային ներկա չէր։
![«Բուհը չի կարող անորոշության մեջ ապրել». ՀՊՏՀ–ն բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց «Բուհը չի կարող անորոշության մեջ ապրել». ՀՊՏՀ–ն բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/16/24547092_0:0:3000:2000_600x0_80_0_0_4eaa03aa16455ecc4a89d3197c96f3b7.jpg)
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննառ այսօր չի ստորագրել դեռևս հուլիսի 17–ին ՀՊՏՀ ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի հրամանագիրը։
«Կառավարությունը ձևավորել է խորհուրդ, խորհուրդն էլ ընտրել է ռեկտորին, բայց անցել է երկու ամսից ավելի, իսկ կառավարությունը նրան չի նշանակում ռեկտորի պաշտոնում: Դրա համար էլ կոլեկտիվը եկել է այստեղ և բողոքում է, որ բուհը չի կարող այսպես անորոշության մեջ ապրել», – ասում էին ակցիայի մասնակիցները։
Ակցիային ներկա էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նաև ՀՊՏՀ Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչն է։
«Գալոյանը բարեխիղճ, մակարդակ ունեցող գիտնական է։ Ամիսներով ձգձգելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պետք է կառավարությունը հստակ ասի, թե որն է խնդիրը, որ ձգձգում են», –լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը։
Ակցիայի մասնակիցները հանդիպում ունեցան կառավարության` քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության ներկայացուցչի հետ, որին փոխանցեցին իրենց համատեղ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ 2018-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020-ի մայիսին ԿԳՄՍ նախարարությունը ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարեց:
ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը
Հուլիսի 17-ին կայացած մրցույթում ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: Համաձայն օրենքի` կառավարությունը պետք է հաստատի պետական բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։