Սեպտեմբերի 19-ին 300 դրոն միաժամանակ լուսավորեցին գիշերային Երևանի երկինքը՝ կազմելով գեղեցիկ երկրաչափական պատկերներ և շնորհավորելով Evocabank-ի տարեդարձը:
![Հայաստանում առաջին անգամ լուսային դրոն շոու կազմակերպվեց. տեսանյութ և լուսանկարներ Հայաստանում առաջին անգամ լուսային դրոն շոու կազմակերպվեց. տեսանյութ և լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24532670_0:0:1280:851_600x0_80_0_0_c0fd59e8d63377482250ed3fd2224720.jpg)
Շոուն տեղի ունեցավ Մայր Հայաստան արձանի հարթակից 200մ բարձրության վրա և տեսանելի էր Երևանի գրեթե ողջ տարածքից:
![Հայաստանում առաջին անգամ լուսային դրոն շոու կազմակերպվեց. տեսանյութ և լուսանկարներ Հայաստանում առաջին անգամ լուսային դրոն շոու կազմակերպվեց. տեսանյութ և լուսանկարներ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24532632_0:0:1280:851_600x0_80_0_0_686cf005219847ac0c351a25db7ea9b7.jpg)
«Որոշեցինք Evocabank-ի տարեդարձը նշել յուրահատուկ կերպով՝ կիսելով մեր տոնը բոլորի հետ և տոնական տրամադրություն փոխանցելով մեր համաքաղաքացիներին: Գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ փակ միջոցառման փոխարեն, ինչպես միշտ, որոշեցինք տարբերվել և կազմակերպել միջոցառում, ինչպիսին Հայաստանում դեռ երբևիցե տեղի չէր ունեցել` դրոններով մեծ լուսային շոու։ Ուրախ ենք, որ Evocabank-ի շնորհիվ մեր համաքաղաքացիները նույնպես հնարավորություն ստացան վայելելու աշխարհում շատ թրենդային և տեխնոլոգիական բարդ լուծումներ կիրառող drone light show Երևանի երկնքում: Հետևելով շոուն դիտելու համար հավաքված, փողոցում զբոսնող և անակնկալի եկած ականատեսների արձագանքին ու էմոցիաներին, սոցիալական ցանցերում տարածած հազարավոր լուսանկարներին և հոլովակներին` կարծում ենք, որ մեզ հաջողվեց մարդկանց տոնական տրամադրություն փոխանցել»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։
![Լուսային դրոն շոու Հայաստանում Լուսային դրոն շոու Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24535345_0:-1:1528:961_600x0_80_0_0_a0d1db85e21a360b402d1a21ccf80b5b.jpg)
![Լուսային դրոն շոու Հայաստանում Լուսային դրոն շոու Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24532471_0:17:1280:822_600x0_80_0_0_29ed23ff2ced995673eb97161e25c887.jpg)
![Լուսային դրոն շոու Հայաստանում Լուսային դրոն շոու Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24532904_0:0:1600:1006_600x0_80_0_0_c340dd16ade27e011cc0adf07de36b40.jpg)
![Լուսային դրոն շոու Հայաստանում Լուսային դրոն շոու Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24532783_0:27:1600:1033_600x0_80_0_0_9bbb1736a946769e9b76fcd22fdc576c.jpg)
![Լուսային դրոն շոու Հայաստանում Լուսային դրոն շոու Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24532547_0:0:1280:805_600x0_80_0_0_4f07fee68a9dc844fec2e09739c35be8.jpg)
![Լուսային դրոն շոու Հայաստանում Լուսային դրոն շոու Հայաստանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24532590_0:0:1281:805_600x0_80_0_0_a65a66d17ee16645dfcfab1e76f6e277.jpg)
«Ինչ վերաբերում է Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկմանը, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից` անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ, hամապատասխան մարմինների ներկայությամբ, որոնք էլ անմիջապես արձագանքել են և կարճ ժամանակում մարել բռնկումը։ Անկախ բռնկման հանգամանքներից՝ Evocabank-ը կդիմի Երևանի քաղաքապետարան` չոր խոտածածկի հատվածում ծառատունկ իրականացնելու առաջարկով»,-նշել են բանկից։
Բանկը վերջին 3 տարիների ընթացքում կոտրել է բազմաթիվ կարծրատիպեր՝ դարձնելով իրականությունն ավելի վառ և ժամանակակից։ Ներկայացվել են ֆինանսական համակարգում մի շարք նորամուծություններ, ինչպիսիք են՝ Հայաստանում առաջին ամբողջովին օնլայն գործընթացով SingleTOUCH վարկատեսակը, բանկոմատից անքարտ կանխիկացման հնարավորությունը, օնլայն ապառիկ ծառայությունը, EvocaBot` առաջին վճարային բանկային բոտը, արհեստական բանականությամբ բիոմետրիկ նույնականացման համակարգը և այլն։
Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից: