ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է վարչապետ Փաշինյանը:
«Ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար:
Հանդիպում՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,- գրել է նա:
Հիշեցնենք` Հայաստանում այսօր տոն է, ՀՀ քաղաքացիները նշում են երկրի անկախության 29-ամյակը։