ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
![Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24544941_0:0:1000:750_600x0_80_0_0_12e277b0de28dd73595db4e81f291db2.jpg)
Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով հաստատվել է, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:
![Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24545094_0:0:1000:750_600x0_80_0_0_917ecf2c3315c24a7ddc69e41e7393c1.jpg)
Արարողությանը ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:
![Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում Բենյամինի 96 485 քմ վտանգավոր տարածքն ականազերծված է. պաշտոնական արարողություն Հալեպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/15/24544931_0:0:1000:750_600x0_80_0_0_84efa559fe106073eb79b9cbbba7639d.jpg)
Նշենք, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Կյանքեր փրկելով. հայ սակրավորները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք