ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. 2022թ.-ի մայիսի 9-ին, Արցախի Շուշի բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ուրախ եմ, որ խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը»,–գրել է նա։
Հարությունյանի` Շուշի կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղում քննարկել են այն հնարավորությունը, որ խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսած և կիսատ թողած շենքը։ Շինաշխատանքները, Արցախի նախագահի հանձնարարականի համաձայն, կվերսկսվեն շուտով:
Արցախը պատրաստ է անհամաչափ հակահարված տալ նախահարձակ Ադրբեջանին. Արայիկ Հարությունյան
Հարությունյանը կարծում է՝ ԱԺ–ն Շուշի տեղափոխելու որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն: