00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենքում փոփոխություններ են պետք. Տավուշի մարզպետը` Խաշթառակի դեպքի մասին

© Sputnik / Aram NersesyanВид на дом Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш
Вид на дом Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկ Չոբանյանը կարծում է, որ խնամատարության ինստիտուտները ոչ այնքան հետևողական են աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարծում է, որ եթե խնամատարության ինստիտուտներն ավելի խստապահանջ լինեին, ավելի շուտ կարձագանքեին Խաշթառակի ողբերգական իրավիճակին։ Չոբանյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով օգոստոսին հասարակությանը ցնցած դեպքին, երբ ըստ քննչական կոմիտեի, պապը ծեծել էր 2 թոռներին, որոնցից մեկը մահացել էր։

Дверная ручка в доме Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

«Խաշթառակի դեպքը վերջին շրջանի ամենացավալի իրադարձություններից էր, որ պետք է դիտարկենք ոչ միայն տավուշյան, այլ հանրապետության կտրվածքով։ Խոսքը վերաբերում է երեխաների պաշտպանության ինստիտուտին և դրա կարողունակությանն ո աշխատունակությանը։ Մենք արձանագրել ենք մի քանի կարևոր հանգամանք. գործող օրենսդրությունը և մեխանիզմները, ցավոք, լիարժեք չեն ապահովում մեր երեխաների և ընտանիքների անվտանգությունը»,–ասաց մարզպետը։

Նրա խոսքով` պետք է իրականացվեն փոփոխություններ օրենքում, քանի որ խնամատարության ինստիտուտներին պետք է հնարավորություն տան ավելի անմիջական և ուղղակի ազդեցություն ունենան ընտանիքների վրա, որպեսզի նման դեպքերը բացառվեն։

Չոբանյանը կարծում է, որ խնամատարության ինստիտուտները ոչ այնքան հետևողական են։ Նա վստահեցնում է, որ Տավուշի մարզպետարանի երեխաների պաշտպանության բաժինը որևէ ահազանգ չի ստացել բռնության կամ բռնության հնարավոր դեպքի մասին, ինչը բացառված չէր, քանի որ ընտանիքի անդամների մեջ կան առողջական խնդիրներ ունեցողներ։ Խնամատարության ինստիտուտների լավատեսության հետևանքով էլ, ըստ մարզպետի, չկարողացան փրկել երեխայի և մոր կյանքը։

Հայ ընտանիքում ծեծելով երեխա են սպանել. ո՞ւր էին սոցաշխատողները, ինչո՞վ են զբաղված

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը` 6-ամյա տղան, մահացել է։

Բացի այդ, օգոստոսի 19-ին նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման էր ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք էր առաջադրվել։

Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվողը հոգեկան խնդիրներ ունի. փորձաքննություն կարվի

Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոգեկան առողջության կենտրոնում մահացել է նաև ծեծի հետևանքով մահացած երեխայի մայրը` այդ տան հարսը։

Լրահոս
0