00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կապ կա գարդասիլի պատվաստման և 17-ամյա աղջկա տեսողական խնդիրների միջև. մանրամասներ

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցРабота медика, архивное фото
Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բուժկենտրոնից շեշտում են՝ երեխայի մոտ առաջացած գանգատները որևէ կապ չունեն գարդասիլի պատվաստման հետ: Աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը հերքում է երեկվանից ակտիվորեն տարածվող այն տեղեկությունը, թե «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել»։

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
«Գարդասիլից» սկսել են չվախենալ. 2019 թվականին շուրջ 50 հազար մարդ է պատվաստվել

«Այն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել անչափահաս աղջկա հետ. մանրամասնում են բուժկենտրոնից՝ տեղեկացնելով, որ 17-ամյա աղջիկը հոսպիտալացվել էր «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ: Արդեն կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ են իրականացվել, կատարվել է նաև MRT 3T հետազոտություն։ Ակնաբուժական կլինիկայում անցկացվել են առաջատար նեղ մասնագետների խորհրդատվություններ, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:

«Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: Արդեն այսօր աղջիկը հերթական հետազոտությունն է անցել ակնաբույժի կողմից: Երեխայի մոտ ախտորոշվել է թույլ աստիճանի հեռատեսություն, նշանակվել է ակնոց, որով տեսողությունը հավասար է 1,0-ի (100 տոկոս)»,- տեղեկացնում են կենտրոնից՝ հավելելով, որ կատարվել է նաև ակնահատակի նեղ զննություն, որի արդյունքում ևս ախտաբանական շեղում չի հայտնաբերվել:

Շարունակելու ենք փրկել կյանքեր՝ անկախ «Գարդասիլի» դեմ անհիմն մեղադրանքներից. նախարար

17-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում:

Բուժկենտրոնից շեշտում են՝ երեխայի մոտ առաջացած գանգատները որևէ կապ չունեն գարդասիլի պատվաստման հետ:

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
ՀՀ ներմուծված «Գարդասիլի» ժամկետը հոկտեմբերին լրանում է. նոր խմբաքանակ ձեռք կբերվի՞

Նշենք, որ դեռ երեկ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը հերքել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարարությունից հաստատել էին, որ սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում երեխան ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը: Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից, սակայն պոլիկլինիկա չեն ներկայացել՝ պատճառաբանելով, որ երեխան աշխատանքի է: Բժշկի հորդորով`սեպտեմբերի 14-ին երեխան այցելել է պոլիկլինիկա, որտեղ զննության է ենթարկվել նյարդաբանի և ակնաբույժի կողմից, ուղեգրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, արդեն կենտրոնում հերքվել է «տեսողական նյարդի նևրիտն» ու երեխայի ունեցած գանգատների կապը պատվաստման հետ։

Հիշեցնենք՝ Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են 2017թ-ի դեկտեմբերի 11-ից։ Թիրախային խումբ են ընտրվել 13 տարեկան աղջիկները, քանի որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական հարաբերությունը։ Այս պատվաստումը պարտադիր չէ։ Դրանից հրաժարվելու համար ծնողը պետք է ներկայանա պոլիկլինիկա և գրավոր դիմում գրի` հաստատելով, որ ծանոթ է հավանական հետևանքներին։ Հայաստան ներմուծած «Գարդասիլի» ամբողջ խմբաքանակն արտադրվել է ԱՄՆ–ում 2016 թվականին, լաբորատոր ստուգում է անցել Նիդեռլանդներում։

Լրահոս
0