ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, 2016թ․-ի Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը և նրա կինը՝ Մակտինա Բեբիան, իրենց Instagram-հաշիվներից ջնջել են բոլոր համատեղ լուսանկարները։ Արդո՞ք դա պարզապես ժամանակավոր բաժանում է նշանակում, թե որևէ լուրջ բան կա՝ առայժմ միայն ենթադրել կարելի է, քանի որ զույգը ոչ մի հրապարակային հայտարարություն չի արել։ Միաժամանակ չի բացառվում, որ պատճառը բոլորովին այլ է։
Ընդ որում՝ Միհրանը բաժանորդագրված է Մակտինայի էջին։ Իսկ ահա վերջինս չի հետևում ամուսնու էջին։ Մակտինայի Instagram-ը հիմա լի է փիլիսոփայական մտքերով և հրապարակումներով։
Մարզիկի վերջին լուսանկարը, որը արժանացել է նրա կնոջ «հավանումին», հրապարակվել է 2019թ․-ի դեկտեմբերի 10-ին։ Իսկ ահա ըմբշամարտիկի կողմից Մակտինայի էջում «լայքեր» չհաջողվեց հայտնաբերել։
Միաժամանակ նրանք երկուսն էլ բավականին ակտիվ են սոցիալական ցանցերում և պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում հարազատների և մտերիմների հետ։
Աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ Միհրանն ամուսնացել է 2017թ․-ի օգոստոսի 30-ին։ Այն ժամանակ երկուսի էջերում էր բազմաթիվ գեղեցիկ հարսանեկան լուսանկարներ հայտնվեցին։ Հարսանիքից հետո նույնպես նրանք հաճախ էին հետևորդներին ներկայանում համատեղ լուսանկարներով։
Մակտինան Միհրանի երկրորդ կինն է։ Նա առաջին ամուսնությունից դուստր ունի՝ Մոնիկան։
Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, 2016թ․-ի Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը մեծ ժողովրդականություն սկսեց վայելել այն բանից հետո, երբ Ռիոյի Օլիմպիական խաղերում դատավորների անարդարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս վնասված ուսով։