00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դժվար ժամանակներ են». Պետրոսյանի կինը հերքում է փոխնակ մոր վերաբերյալ լուրերը

© Photo : Instagram / bruhunovaТатьяна Брухунова
Татьяна Брухунова  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նշանավոր արտիստի կինը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել երկար ժամանակ թաքցնել հղիությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Եվգենի Պետրոսյանի կինը՝ 31-ամյա Տատյանա Բրուխունովան, ամուսնուց անմիջապես հետո անդրադարձել է որդու ծննդյանը։

Սեպտեմբերի 16-ին Պետրոսյանն առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է երեխայի ծննդյան հետ կապված տեղեկությունը՝ Instagram-ի իր էջում տեղադրելով որդու լուսանկարը։ Երեխային տվել են Պետրոսյանի հոր անունը՝ Վահան։

Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երեխային փոխնակ մայրն է ունեցել։ Սակայն Բրուխունովան հերքել է այդ վարկածը՝ պատմելով, թե ինչպես է իրեն հաջողվել երկար ժամանակ թաքցնել հղիությունը։

Евгений Петросян на концерте-съёмке Петросян ШОУ (25 февраля 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ

«Շնորհակալ եմ կարանտինին. ոչ ոք եւ ոչինչ չէր շեղում ինձ նոր մարդու հետ ծանոթանալու հետաքրքրական գործընթացից։ Գարնանը մեկնեցի ամենասպասված ճանապարհորդությանը, որտեղ ինձ մեկընդմիշտ պատասխանատու դեր էր վստահված՝ մոր դերը»,-գրել է Բրուխունովան իր ինստագրամյան էջում։

Նա շնորհակալություն է հայտնել իր էջի բաժանորդներին, որոնք տեսնելով իրեն «շատ ազատ զգեստով», ցույց չեն տվել, որ կռահել են իր հետաքրքիր վիճակի մասին ու չեն անհանգստացրել իրենց հարցերով։

Երիտասարդացած Եվգենի Պետրոսյանը կնոջ հետ հանգստանում է Սոչիում. լուսանկարներ

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կռահել, բայց նրբանկատորեն լռել են։ Դա ինձ համար դժվար, բայց և ամենաերջանիկ ժամանակաշրջանն էր»,-գրել է Բրուխունովան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tatyana Brukhunova (@bruhunova)

«Շնորհավորում եմ։ Ապրեք դուք, որ ֆինանսական հնարավորություն ունենալով հանդերձ՝ չեք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Ամեն ինչ ըստ բնության օրենքների է։ Հաջողություններ և առողջություն երկուսիդ»։

«Շնորհավորում եմ, ուրախ եմ ձեզ համար... Ինչպես եք կարողացել գաղտնի պահել, երբ ձեզ հետևում են 24/7 ռեժիմով»։

ֿ«Տանյուշ, դուք իմաստուն եք։ Հղիությունը կնոջ խորհրդավոր շրջանն է, և դուք այն ճիշտ անցաք՝ լռելով. երջանկությունը լռություն է սիրում։ Շնորհավորանքներս»,-այսպիսի մեկնաբանություններ են թողել օգտատերերը գրառման տակ։

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ՝ 33 տարի, Պետրոսյանն ամուսնացած էր գործընկերոջ՝ հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։

Լրահոս
0