00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոստանում ենք հուսախաբ չանել». «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի Լյուքսեմբուրգի «Ֆոլային»

© Sputnik / Asatur YesayantsМатч первого квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между "Араратом-Арменией" и "Омонией" (19 августа 2020). Еревaн
Матч первого квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между Араратом-Арменией и Омонией (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2019/2020 մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» շատ մոտ էր Եվրոպայի լիգայի խաղարկությունում խմբային փուլ մտնելուն, բայց փլեյ օֆֆում 11 մետրանոցներով պարտվեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: 2020/21-ը հայկական թիմը իր ելույթները սկսում է լյուքսեմբուրգյան «Ֆոլայի» հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Չնայած Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտությանը, «Արարատ-Արմենիան» շարունակում է մասնակցել Եվրոգավաթների խաղարկությանը: Դավիդ Կամպանյան, որի գլխավորությամբ Հայաստանի առաջնությունում «Արարատ-Արմենիան» առայժմ հաղթանակ չունի, կարծում է, որ վաղվա իրենց մրցակիցը` Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլան», ֆիզիկապես շատ ամուր թիմ է:

Матч первого квалификационного раунда Лиги чемпионов УЕФА между Араратом-Арменией и Омонией (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չեմպիոնների լիգայի նախօրեին Հայաստանի չեմպիոնները համալրեցին կազմը

«Մրցակցի կազմում շատ են ատլետիկ կառուցվածքով ու բարձրահասակ ֆուտբոլիստները, որոնք իրենց ներքին առաջնությունում տոն են ստեղծում: Ինձ թվում է, որ հյուրերը Երևանում կխաղան պաշտպանությունից` հաճախ դիմելով հակագրոհների»,–նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց «Արարատ-Արմենիայի»  գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան:

Գլխավոր մարզիչը, հաշվի առնելով թիմի ոչ այնքան հաջող ելույթները վերջին խաղերում, գտնում է, որ միգուցե ֆուտբոլիստների մոտ հոգեբանական որոշակի ընկճվածություն կա։ «Ֆիզիկապես մեր թիմը շատ լավ է պատրաստ: Բայց հոգեբանորեն տղաներին հարկավոր է մի փոքր աջակցել: Հաղթանակը վաղվա խաղում շատ կարևոր է մեզ համար հենց հոգեբանական առումով, ու ես գտնում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում ու խաղից խաղ բարելավելու ենք մեր խաղային որակները: Հուսով եմ այդ ճանապարհին մեզ կօգնի հաղթանակը «Ֆոլայի» նկատմամբ»,- ավելացրեց Կամպանյան:

Սերգեյ Վակուլենկոն, որը «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, խոստանում է վաղը հուսախաբ չանել։

Մխիթարյանը «Ռոմայի» կազմում երրորդ անընդմեջ գոլն է խփել. տեսանյութ

«Չնայած նրան, որ վերջին խաղերում մեր թիմը լավ արդյունքների չի հասել, առաջիկա խաղին ես գտնում եմ, որ մենք պատրաստ ենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Մարզչական կազմը մեզ արդեն ներկայացրել է առաջիկա մրցակցի ուժեղ և թույլ կողմերը», - ասեց Վակուլենկոն:

Հիշեցնենք, վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Լյուքսեմբուրգի «Ֆոլա» թիմին: «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգի «Ֆոլայի» նկատմամբ հաղթանակի հասնելու դեպքում «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 24-ին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կհյուրընկալի Սլովենիան ներկայացնող «Ցելե» թիմին:
 

Լրահոս
0