ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ծննդյան օրը որոշել է երկրպագուներին նվեր անել. նա առաջին անգամ ցույց է տվել որդուն։
Արտիստն Instagram–ի իր էջում որդու հետ հուզիչ լուսանկար է հրապարակել։ «Ահա և նա` Վահան Եվգենիի Պետրոսյանը», – լուսանկարին կից գրել է հումորիստը։
Նա որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։ Վահանը հումորիստի երկրորդ երեխան է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։
Լուրերն այն մասին, որ 75-ամյա Պետրոսյանն ու նրա 31 տարեկան կինը` Տատյանա Բրուխունովան, որդի են ունեցել, հայտնվել էին դեռ անցած տարվա դեկտեմբերին։ Հայտնում էին, որ իբրև ամուսինների համար երեխային Դուբայում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Զույգը երկար ժամանակ ոչ մի կերպ չէր մեկնաբանում այս տեղեկությունները։
Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիի իր 2 բնակարանները. հարևանները պատմել են, թե ինչու
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած է եղել իր գործընկեր Ելենա Ստեպանենկոյի հետ։