ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայից Հայաստան վերադառնալուց հետո արդեն իսկ սկսել է աշխատանքի հաճախել։ Նա Facebook–ում լուսանկարներ է հրապարակել, որում դստեր` շուրջ 4 ամսական Մոնթեայի աշխատավայրում է։
«Վերադարձ աշխատանքին «հանցագործությունների» գծով իմ փոքրիկ գործընկերոջ հետ»,–նկարներին կից գրել է Ռևազյանը։
Հիշեցնենք` այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը Դանիա է մեկնել ընտանիքի կողքին լինելու համար։ Նա ասել էր, որ իր ֆիզարձակուրդը պետք է սկսվեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշել էր փակել սահմանները,ավելի շուտ էր մեկնել` օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից։
«Ինչ լուրջ ա»․ Տաթևիկ Ռևազյանը դստրիկի հետ նոր լուսանկար է հրապարակել
Մայիսի 19–ին ծնվեց նրա առաջնեկը` Մոնթեան։ Սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ` Ռևազյանը վերադարձել է Հայաստան։