Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր նոր կազմով տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։ Հարությունյանը լուրը հայտնել է` Facebook սոցցանցի իր էջում խորհրդի նիստից մեկ հատված տեսանյութով ներկայացնելով։
Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի և դրա սպառնալիքների կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու։ Հակառակ դեպքում, Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալ նախահարձակ Ադրբեջանին` ռազմական գործողությունները նրա տարածք տեղափոխելով»,–իր ելույթում ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով` Արցախն իր պատասխանատվությունն ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցով։
Հարությունյանի դիտարկմամբ` ադրբեջանական իրական սպառնալիքները վառ արտահայտվում են բոլոր ուղղություններով` վտանգ դառնալով Արցախի բնակչության համար։ Հարությունյանն ասել է, որ ռազմական, քաղաքական, տնտեսական և տեղեկատվական ջանքերը պետք է ուղղված լինեն այդ վտանգների չեզոքացմանը։
Բանակցություններ չեն լինելու. ԱՀ նախագահը`արցախյան հարցի լուծման նոր սկզբունքների մասին
Հիշեցնենք, որ վերջերս` հունիսի 19-ին, տեղի էր ունեցել ՀՀ–ի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ էլ առաջին անգամ ներկայացվել էր փոփոխության ենթարկված Արցախի Անվտանգության խորհրդի կազմը։