Լյուբերցիից հայազգի Սերգեյ Աղաջանյանը Կազան քաղաքում սահմանել է Ռուսաստանի և աշխարհի ռեկորդ՝ թրեք–փուլում։
Նա 35,4 մետր քաշել է ավելի քան 16 տոննա կշռող CRJ 200 Bombardier ինքնաթիռը 1 րոպե 30 վայրկյանում` միաժամանակ փչելով 3 լիտրանոց ծավալով երեք բժշկական ջերմակ։
Հանդիպակաց քամու ուժգնությունը եղել է 13 մ/վ։ Հնարքն իրականացվել է առանց հատուկ հարմարանքների։
Ռեկորդն իրականացվել է ի աջակցություն «Կազան» միջազգային օդանավակայանի աստղային կարգավիճակի, որն այս տարի Skytrax վարկածով պաշտոնապես հաստատեց «4 աստղի» կարգավիճակը։
Յուրի Սաքունցը երկու ռեկորդ էր նախատեսել, բայց երեքը սահմանեց. նա այսքանով չի բավարարվի
Ջերմակներով թրեք–փուլը բավական բարդ և գեղեցիկ համար է։ Նրանում համակցված են ուժային էքստրիմի երկու տեսակ` սպորտային և բեմական։ Աղաջանյանից առաջ որևէ մեկն այս երկու ուղղությունները չէր համատեղել։ Ավելին, դեռ ոչ ոք Ռուսաստանում առանց հատուկ հարմարանքների ուղևորատար ինքնաթիռ չէր քաշել։
Այս հնարքին ռուսաստանցի դյուցազունը պատրաստվել է երկու տարի։
Սերգեյ Աղաջանյանը «Ռուսաստանի ուժային էքստրիմի ֆեդերացիայի» ու «ՌասՄոլՍպորտի» նախագահն է։