https://arm.sputniknews.ru/20200913/Skandal-Natasha-Korolyovayi-yntaniqum-23-amya-kiny-Tarzanic-yerexa-e-spasum-24451505.html
Սկանդալ Նատաշա Կորոլյովայի ընտանիքում. 23-ամյա կինը Տարզանից երեխա է սպասում
Սկանդալ Նատաշա Կորոլյովայի ընտանիքում. 23-ամյա կինը Տարզանից երեխա է սպասում
Sputnik Արմենիա
Կորոլյովան հանգստից վերադառնալուց հետո պարզել էր, որ անհետացել են իր թանկարժեք իրերը, մեծ գումար, իսկ ամուսինը դավաճանել է իրեն: Սակայն, պարզվում է, որ... 13.09.2020, Sputnik Արմենիա
2020-09-13T23:16+0400
2020-09-13T23:16+0400
2020-09-14T00:25+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0a/24418916_0:262:3110:2020_1920x0_80_0_0_2be8570119a396302853142a5cc228f3.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0a/24418916_0:94:3110:2048_1920x0_80_0_0_67fdf26ae71ec859684c8a132e680186.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, գողություն
ռուսաստան, աշխարհ, գողություն
Սկանդալ Նատաշա Կորոլյովայի ընտանիքում. 23-ամյա կինը Տարզանից երեխա է սպասում
23:16 13.09.2020 (Թարմացված է: 00:25 14.09.2020) Կորոլյովան հանգստից վերադառնալուց հետո պարզել էր, որ անհետացել են իր թանկարժեք իրերը, մեծ գումար, իսկ ամուսինը դավաճանել է իրեն: Սակայն, պարզվում է, որ ամուսնու արկածներն այդքանով չեն սահմանափակվում:
Երևան, 13 սեպտեմբերի - Sputnik. Աղջիկներից մեկը, որը երեկույթ էր կազմակերպել հայտնի ռուս երգիչ, դերասան և բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոյի (Տարզան, նրան ավելի հաճախ ճանաչում են կնոջ ՝ ՌԴ վաստակավոր արտիստ, երգչուհի Նատաշա Կորոլյովայի շնորհիվ) հետ, պարզվում է՝ նրանից երեխա է սպասում: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարզանը վատնել է կնոջ ունեցած մեծ գումարն ու թանկարժեք իրերը։
«Քանի դեռ կինը հանգստանում էր հարավում, երկրի գլխավոր մերկապարողը զվարճանում էր երկու երիտասարդ աղջիկների հետ։ Եռյակի կազմակերպած խնջույքից հետո անհետացել են 5 մլն ռուբլի և 3 հազար եվրո արժողությամբ ոսկյա զարդերը»,- հաղորդել Էր Տելեգրամի «112» ալիքը:
Նշվում էր, որ այդ մասին Կորոլյովան իմացել է, երբ վերադարձել է արձակուրդից։ Ավելին՝ նա ճնշում է գործադրել ամուսնուն վրա, և վերջինս խոստովանել է բոլոր մեղքերը. աստղային զույգն արդեն դիմել է իրավապահներին:
Պարզվել է, որ 23-ամյա Անաստասիա Շ.-ն ոչ միայն 5,2 միլիոն ռուբլին է «ցրել» Տարզանից, այլև խանդից գողացել է թանկարժեք իրերը։ Աղջիկը խոստովանել է, որ արդեն խոսել է փաստաբանի հետ։
Ավելի վաղ Տարզանը հայտարարել էր, որ իր մասնագիտությամբ աշխատանք է գտել և լուսանկար հրապարակել։
«Սեռական գործերից գլուխ հանում եմ»,- գրել էր նա լուսանկարին կից, որտեղ ներկայացել էր մաքրուհու կերպարով։