Վաղ առավոտյան Sputnik Արմենիայի աշխատակից Հովհաննես Շողիկյանը Երևանի կենտրոնում սևազգեստ, սպիտակ դիմակներով շրջող աղջիկների է նկատել: Մաշտոցի պողոտայի Պուշկին փողոցի խաչմերուկում «սարսափ» ֆիլմեր հիշեցնող սպիտակ դիմակներով աղջիկները հերթով հանում էին դիմակներն ու դնում գծանցման վրա: Պարզվում է՝ այս ամենը պարային, թատերական ներկայացման մի մաս է: Ինչպես նաև` յուրօրինակ ակցիա։
Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Մեզ հետ զրույցում «Լուսին դանս» պարային թատրոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Դավթյանը պատմեց, որ արտակարգ դրության օրերին, երբ համերգներ չէին անցկացվում, իրենք սկսեցին նկարահանել իրենց պարային համարներն ու այդպես հասցնել հանդիսատեսին:
Այսօր առավոտյան էլ հերթական տեսահոլովակի նկարահանումն էր: Երևանի կենտրոնում Արթուր Մեսչյանի շատ խորհրդանշական «Դատարկվել են փողոցները» երգի պարային բեմադրությունն էր նկարահանվում: