00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը

© Photo : Пресс-служба АФК "Система"Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе "Биннофарм" (7 августа 2020). Московская область
Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе Биннофарм (7 августа 2020). Московская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա մի շարք երկրներ են աշխատում. Հայաստանն ինտենսիվ բանակցություններ է վարում պատվաստանյութ գնելու համար։ Sputnik Արմենիան ներկայացնում է առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ հարցազրույց պատվաստանյութերի թեմայով։

Վերջին շրջանում կորոնավիրուսի թեմայով շատերին հետաքրքրում է ոչ թե վարակման դեպքերի թիվը, այլ պատվաստանյութի ճակատագիրը, չնայած որ վարակի տարածման անկում աշխարհում դեռ չի նկատվում։ Այժմ ամենից առավել շրջանառվում են մի քանի պատվաստանյութերի անուններ` ռուսական «Սպուտնիկ V»–ն և ամերիկյան «Մոռեդնան», անգլիական «ԱստրաԶենեկան», ինչպես նաև մի քանի չինական պատվաստանյութեր։ Երկրների միջև մրցավազք է սկսվել. ո՞վ կհասցնի պատվաստանյութ ձեռք բերել, ի՞նչ խմբաքանակով։ Ի՞նչ քայլեր են արվում պատվաստանյութերի ձեռքբերման համար Հայաստանում, ո՞ւմ հասանելի կլինի այն և ովքե՞ր կպատվաստվեն` Sputnik Արմենիան զրուցել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ։

Գայանե Սահակյան
Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը - Sputnik Արմենիա
Գայանե Սահակյան

-Տիկին Սահակյան, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով ի՞նչ քայլեր են արվում. տարբեր լուրեր են շրջանառվում, թե այսինչ երկիրը պատրաստ է մի ամբողջ խմբաքանակ պատվաստանյութ գնել։

-Այս պահին կլինիկական փորձարկումների փուլում են 8 պատվաստանյութ` տարբեր երկրների արտադրության։ Սակայն դրանցից որն առաջինը կլիցենզավորվի, ոչ ոք դեռ ասել չի կարող։ Ռուսական պատվաստանյութը, օրինակ, ժամանակավոր գրանցում ունի, սահմանափակ կիրառման է։ Ըստ ՌԴ օրենքի` փորձարկման երրորդ փուլում 40 000 պատվաստում պետք է լինի, ինչի համար ժամանակավոր գրանցում է պետք։ Չինական արտադրության երկու պատվաստանյութ էլ կա, որոնք ժամանակավոր գրանցում ունեն։

Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе Биннофарм (7 августа 2020). Московская область - Sputnik Արմենիա
Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Այս պահին դեռ ոչ մի երկիր պայմանագիր չի կնքել պատվաստանյութեր գնելու համար, սպասողական վիճակ է։ Մենք էլ ենք փնտրտուքների մեջ` բանակցություններ ենք վարում առանձին արտադրողների, միջազգային կառույցների և երկրների հետ։ Թե որ պատվաստանյութը կհասնի Հայաստան, դեռ վաղ է ասել, սակայն շատ ինտենսիվ բանակցություններ ենք վարում։

-Ի՞նչ սկզբունքով կընտրվի պատվաստանյութը, առաջնայնությունն ինչի՞ն է տրվելու։

-Հայաստանն ունի չափանիշներ, որոնցով կառաջնորդվի պատվաստանյութ ձեռք բերելու հարցում։ Մեզ համար ամենակարևորն անվտանգությունն է. ոչ ոք չի ցանկանա, որ զանգվածային կիրառումից հետո հետ կանչվի պատվաստանյութը։ ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի կիրառումը երրորդ կլինիկական փուլում անհայտ հիվանդության պատճառով ժամանակավորապես դադարեցվել է։

Բացի այդ, մեզ համար կարևոր նշանակություն ունի արդյունավետությունը` որքա՞ն ժամանակ կարող ենք հույսներս դնել պատվաստանյութի վրա, ինչքա՞ն պատվաստումներից հետո շղթան կարող է մեծ արդյունք ունենալ։ Եվ, վերջապես, պատվաստանյութի մատչելիությունն է կարևոր, քանի որ պարզ է` որքան թանկ լինի պատվաստանյութը, այդքան քիչ հնարավոր կլինի ձեռք բերել։

-Իսկ ովքե՞ր են պատվաստվելու, և արդյո՞ք դա պարտադիր է լինելու բնակչության որևէ խմբի համար։

-ՀՀ–ում չկա օրենսդրական ակտ, ըստ որի պատվաստումները կկրեն պարտադիր բնույթ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումները կամավոր հիմունքներով կկատարվեն, երկիրն այդքան ռեսուրս էլ չունի, որ միանգամից ամբողջ բնակչության համար պատվաստանյութ գնի և պարտադիր պատվաստումներ անի։ Այս պահին աշխարհում ռիսկի երեք խումբ է առանձնացվել` մեծահասակները, բուժաշխատողները, խրոնիկական հիվանդություններ` հատկապես շաքարային դիաբետ և սրտանոթային խնդիրներ ունեցողները։ Առայժմ քննարկվում է, որ այս երեք խմբերի համար պատվաստումներ կարվի, սակայն այս խմբերում էլ դա պարտադիր բնույթ չի կրելու։

The Lancet-ը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության արդյունքը

-Բացի երեք թիրախային խմբերից, պատվաստանյութը հասանելի չի՞ լինի նրանց համար, ովքեր ուզում են պատվաստվել և պատրաստ են վճարել դրա համար։

- Կդժվարանամ ասել։ Գուցե մասնավոր սեկտորն ինքն էլ բանակցություններ կվարի այս կամ այն պետության հետ և բնակչությանը հետագայում առաջարկի պատվաստվել։ Սակայն պետական միջոցներով պատվաստանյութ ձեռք կբերվի միայն ռիսկի խմբերի համար։

Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян и журналист Роман Бабаян на медиаконференции RT MEDIA TALK В зоне конфликта: риски и ответственность журналистов в Москве. - Sputnik Արմենիա
«Երկրորդ օրն է, ամեն ինչ նորմալ է»․ Սիմոնյանն ու Բաբայանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

-Ի՞նչ արդյունք կապահովի պատվաստանյութը, վարակման կամ մահացության ցուցանիշների կտրուկ անկում կանխատեսվո՞ւմ է։

-Ցանկացած պատվաստումից հետո առնվազն երկու շաբաթ է պետք, որպեսզի օրգանիզմում իմուն համակարգի կողմից պատասխան լինի։ Սովորաբար 4 շաբաթ հետո է լիարժեք պատասխան լինում։ Նույնը պետք է սպասել կորոնավիրուսի պատվաստումների դեպքում։ Սա նշանակում է` զանգվածային պատվաստումներից 4 շաբաթ անց վարակի տարածման կտրուկ անկում կգրանցվի, ինչպես նաև մահացության դեպքերը կնվազեն։ Ամեն դեպքում, միջազգային շուկայում 2021-ի հունվարից շուտ պատվաստանյութերի մասսայական կիրառում չի լինի։

-Վերադառնանք հայաստանյան իրականություն. առաջիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ ապասվո՞ւմ է, եթե հաշվի առնենք, որ կրթական հաստատությունները բացվելու են։

-Եվրոպական մի շարք երկրներում արդեն իսկ այդ փորձը կա` կրթական հաստատությունների բացմամբ պայմանավորված նկատվում է վարակի տարածման աշխուժացում։ Հայաստանը նույնպես չի կարող խուսափել դրանից։ Այո, պետք է սպասենք դեպքերի աճի։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է գնանք դպրոցները փակելու, կտրուկ սահմանափակումներ դնելու ճանապարհով։

Ո՛չ։ Պետք է սովորենք ապրել վիրուսի հետ` պահպանելով անվտանգության նորմերը։ Ի դեպ, այս ընթացքում բավականին մեծ դասեր ենք քաղել. հիվանդանոցների վերապրոֆիլավորման, լաբորատոր կարողությունների և թեստերի ձեռքբերման առումով մեծ փորձ ունենք արդեն։ Կարող եմ ասել` պատրաստ ենք վարակի տարածման նոր փուլին։

Լրահոս
0