ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, այցի շրջանակում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները Եգիպտոսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԳ նախարարներից վերջին անգամ պաշտոնական այցով Եգիպտոսում է եղել նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը`2009թ.–ի փետրվարին, իսկ աշխատանքային այցով` 2012թ.–ին։
ՀՀ նոր ղեկավար կազմից Եգիպտոս է այցելել միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` աշխատանքային այցով`2019թ․ հունվարին։
Հայաստանի Հանրապետությունն ու Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. մարտին: Հայաստանը Կահիրեում դեսպանություն է բացել 1992թ. սեպտեմբերին, իսկ 1993թ. ապրիլից Երևանում գործում է Եգիպտոսի դեսպանությունը: 2018 թվականի նոյեմբերի 20-ին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը:
Երբ է նախատեսվում Մնացականյան–Բայրամով հանդիպումը. պատասխանում է ԱԳՆ խոսնակը
2010թ. Հայաստանում ԵԱՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մուհամմադ Ալա Էդ-Դին Սաադ Էլ-Լեյսի: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դիսուկին: